ՀՀ զինվորական վերնախավը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Armenpress 14:00, 24 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից, նշելով, որ  ծաղկեպսակ է դրվել և ծաղիկներ խոնարհվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am